Առաքելություն

«ԱՌԱՎՈՏ»

բարեգործական հասարակական կազմակերպության

 

Առաքելությունը 

Մենք աջակցում ենք   ժողովրդավարության կառուցման գործընթացներին ՀՀ-ում՝ ձգտելով նվազեցնել սոցիալական լարվածությունը   կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների և շահերի պաշտպանության  ոլորտում, առաջնորդվելով   բարոյականության, հանդուրժողականության,   համամարդկային արժեքներով,  էկոլոգիական ամբողջականության, ժողովրդավարության ու  խաղաղության մշակույթի սկզբունքներով:

Նպատակները

  • Նվազեցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական լարվածությունը .  ա/  Տեղեկատվության մատուցման,  իրազեկման, կրթական ծրագրերի իրականացման, հոգեբանական,  նյութական   ծառայությունների տրամադրման  և այլնի միջոցով:
  • Օժանդակել    սոցիալական կայունությանը,     սոցիալական անվտանգության ապահովման՝  բարենպաստ շրջակա միջավայրի  ձևավորման միջոցով:
  • Նպաստել երեխաների հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գործունեության կատարելագործմանը:
  1. Աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ՝ ընտանիքների, կանանց, երեխաների, երիտասարդների, հաշմանդամների շահերի պաշտպանությանը:
  2. Նպաստել գենդերային հավասարության և հանդուրժողականության դաստիարակությանը:
  3. Նպաստել էկոլոգիական ամբողջականության՝ մարդ- բնություն–շրջակա միջավայր կապի ամրապնդմանը:
  4. Կազմակերպության գործունեության խնդիրներն են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝
  • Վերհանել և գնահատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների, կանանց, երեխաների և երիտասարդների կարիքները, մշակել  և իրականացնել  անհատական սոցիալ հոգեբանական վերականգնողական  ծրագրեր:
  • Կազմակերպել և մատուցել ծառայություններ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների, կանանց, երեխաների և երիտասարդների հասարակությանը ինտեգրմանը:
  • Նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների  կոմպետենցիաների զարգացմանը      վերապատրաստումների, փորձի փոխանակման,   սոցիոլոգիական հետազոտությունների  և մոնիթորինգի միջոցով:
  • Ցուցաբերել մասնակցություն և նպաստել ՀՀ-ում  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց շահերի   և  իրավունքների պաշտպանության գործող համակարգի մեխանիզմների կատարելագործմանը :
  • Նպաստել ՝ մարդ- բնություն –շրջակա միջավայրի ներդաշնակ և համակողմանի  զարգացմանը՝ որպես անվտանգ սոցիալական միջավայրի նախապայման:

 

<span>%d</span> bloggers like this: